Մի օր աղվեսը անտառում տխուր ման էր գալիս, որովհետև առավոտից բան չէր կերել և սոված էր: Որոշում է գնալ գյուղ և աքլոր գողանալ: Գնում է հասնում գյուղ, տեսնում է աքլորը քուջուջ է անում, ասում է.

-Բարև աքլոր:  Ես եկել եմ քեզ պատմելու , որ իմ ճամփորդ ընկերների հետ գնացել էի աշխարհ ման գալու:  Ճանապարհին տեսանք մի սար , որը ոսկուց էր, անունն էլ ՝ <<Ոսկե սար>>:  Ես քեզ համար այնտեղից մի կոտ ոսկի եմ բերել:  Բայց մնացել է անտառում: Արի գնանք , որ տամ քեզ:

Բայց աքլորը հասկանում է, որ աղվեսը խաբում է, ասում է.

— Գնա ՛ սուտասան աղվես: Ես գիտեմ, որ սուտ ես ասում և ես քեզ չեմ հավատում:

Աղվեսը տեսավ , որ բան դուրս չի գալիս կրկին հետ է գնում անտառ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով