• Հետաքրքիր է, որ մարդիկ մեղր են ստացել դեռևս քարե դարում: Իսպանիայում գտնվող քարանձավներում հայտնաբերվել է հնագույն ժայռապատկեր (մոտ 8 հզր. տարվա), որտեղ մարդը բարձրանում է ծառ` վայրի մեղուների փեթակից մեղր հանելու նպատակով:
  • Ստույգ հայտնի չէ, երբ են մեղուներին սկսել պահել տնային պայմաններում: Հնագետները պարզել են, որ հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակում: Այդ զբաղմունքը շատ հարգված էր, իսկ եգիպտական փարավոններից մեկի տիտղոսն էր «մեղուների տիրակալ»:
  • Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան 10 հզր. ծաղիկների և թռչելով մոտ 300 հզր. կմ տարածություն:
  • Մեղուները հաղորդակցվում են միմյանց հետ մարմնի շարժումներով` «մեղուների պարով» և հատուկ արտադրվող բուրող նյութերով՝ ֆերոմոններով:
  • Մեղուն կարող է տանել մոտ 50 մգ նեկտար և ընդունակ է բարձրացնել իր քաշից 2 անգամ ծանր բեռ: Նեկտարի որոշ մասը նա ուտում է թռիչքի ժամանակ, որպեսզի ուժ ունենա մնացածը տեղ հասցնելու 🙂
  • Երբ մեղվապահները մեղուներին ծխահարում են, դա նրանց վախեցնում է, քանի որ մեղուները սովորել են, որ ծուխը անտառային հրդեհների նշան է:
  • Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:
  • Նեկտար հավաքելով զբաղված են փեթակի մեղուների մոտ կեսը: Մնացածները զբաղված են նոր բջիջներ կառուցելով, սերունդին հետևելով, մեղր արտադրելով և այլ օգտակար գործերով:
  • Մայր մեղուն երբեք չի խայթում մարդուն:
  • Մեղուները հոտառությամբ ընդունակ են հայտնաբերել թմրամիջոցներ և պայթուցիկ նյութեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով