Շաբաթվա ամփոփում
Ողջույն ես Կարինան եմ:Այսօր կներկայացնեմ իմ շաբաթվա ամփոփումը: Այս շաբաթը մեր ճամբարային առաջին շաբաթն էր: Ես Բնագետ — Հայրենագետների ջոկատից եմ: Մենք ընկեր Անժելայի հետ միասին հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել: Հինգշաբթի մենք այցելեցինք քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիա, իրականացրեցինք մի շարք հետաքրքիր փորձեր , օրինակ՝ տարբեր երկրաչափական պատկերներից ստացել ենք քառակուսի: Մենք քիմյաի լաբարատորիայում տարբեր նյութերից արեցինք հրաբուխ: Ես այնտեղ առաջին անգամ էի և ինձ շատ հետաքրքիր էր: Ես նաև այս շաբաթ բնագիտական փորձեր եմ կատարել փուչիկի օգնությամբ: Մենք ծանոթացել ենք նաև գազարի և բազուկի օգտակար հատկություններին: Սովորել ենք ինչպես դդում ցանել, ինքներս ենք սերմերը գցել հողի մեջ: Բացի այդ շատ հետաքրքիր էր մարզական խաղերը, որտեղ մեր ջոկատը հաղթեց: Շաբաթվա վերջում մասնակցեցինք հին նոր տարին ավետիսներով մեդիա-ուրբաթին:
Բնագիտական փորձեր փուչիկի օգնությամբ