Ողջույն ես Կարինան եմ:Այսօր կներկայացնեմ իմ շաբաթվա ամփոփումը: Այս շաբաթը մեր ճամբարային առաջին շաբաթն էր: Ես Բնագետ — Հայրենագետների ջոկատից եմ: Մենք  ընկեր Անժելայի  հետ միասին հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել: Հինգշաբթի մենք  այցելեցինք քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիա, իրականացրեցինք մի շարք հետաքրքիր փորձեր ,  օրինակ՝ տարբեր երկրաչափական պատկերներից ստացել ենք քառակուսի: Մենք քիմյաի լաբարատորիայում  տարբեր նյութերից արեցինք հրաբուխ: Ես այնտեղ առաջին անգամ էի և ինձ շատ հետաքրքիր էր: Ես նաև այս շաբաթ բնագիտական փորձեր եմ կատարել փուչիկի օգնությամբ: Մենք ծանոթացել ենք  նաև գազարի և բազուկի օգտակար հատկություններին: Սովորել ենք ինչպես դդում ցանել, ինքներս ենք սերմերը գցել հողի մեջ: Բացի այդ շատ հետաքրքիր էր մարզական խաղերը, որտեղ մեր ջոկատը հաղթեց:  Շաբաթվա վերջում մասնակցեցինք  հին նոր տարին ավետիսներով մեդիա-ուրբաթին:

Գազարի և բազուկի մասին

Բնագիտական փորձեր փուչիկի օգնությամբ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով