Ողջույն, ես Կարինան եմ: Ես ուզում եմ պատմել  իմ ընտանիքի ծագման մասին: Հորական պապիկիս հայրը ծնվել է Արծվաշեն գյուղում, իսկ մայրը՝ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում: Նրանք տեղափոխվել են Երևան,  և  պապիկս Երևանում է ծնվել, իսկ հայրիկիս մայրիկը ծնվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:  Հայրիկիս անունը Արսեն է: Նա իր եղբայրների հետ ծնվել է Երևանում: Մորական պապիկի արմատները նույնպես Վահան գյուղից են: Բայց մորական տատիկիս հայրիկը ծնվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ  գյուղում, իսկ մայրիկը ՝ Թբիլիսի քաղաքում: Բայց մորական տատիկս ծնվել է Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում: Մայրիկիս անունը Թագուհի է: Նա քույրերի հետ ծնվել է Վահան գյուղում: Ես  և իմ եղբայրը՝ Դավիթը, ծնվել ենք Երևանում: Բայց ավելի շատ սիրում եմ մայրիկիս ծննդավայրը՝ Վահան գյուղը:  Ես իմ արձակուրդները սիրում եմ այնտեղ անց կացնել: Հայրիկս Երիցյան է, բայց ես չգիտեմ , թե ով է Երիցյանների գերդաստանի հիմնադիրը: Մայրիկս Մկրտչյան է և նա ինձ պատմել է, որ իրենց գերդաստանի հիմնադիրը Տեր — Մկրտիչն է: Նա ազգում հայտնի է եղել, որովհետև նա եղել է քահանա: Գյուղում պապիկիս տանը ես տեսել եմ նաև ազգի տոհմածառը: Հենց գյուղում  Մկրտչյանները հինգ ընտանիք են և հետաքրքիր ավանդույթներ ունեն, որորնցից ամենահետաքրքիրը Նոր — տարվա ավանդույթն է: Հունվարի երկուսից սկսած նրանք ամեն երեկո հավաքվում են մեկի տանը , որտեղ պետք է լինեն ընտանիքի բոլոր անդամները , երեխաները , տատիկ- պապիկները: Մինչև ուշ գիշեր երգում են , պարում, պատմություններ պատմում, իսկ երեխաները արտասանում են կամ ինչ -որ բեմականացում պատրաստում: Այդպես ամեն օր մեկի տանը նշելով դիմավորում են Սուրբ Զատիկը: Նոր տարվա սեղանին միշտ պարտադրի լինում է ձավարով  տոլման, որը շատ համեղ է: Իսկ անեծքներ  մեր տանը  երբեք չեմ լսել, որովհետև տատիկս ասում է, որ անիծում են միայն չար մարդիկ, բայց հետո այդ անեծքը հենց անիծողին է հետ գալիս: Նա ինձ ասել է , որ դա շատ վատ բան է:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով