ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՄ ՅՈԹ ՎԵՐՔ

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։ Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։

Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցի. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ | Armenia Daily

ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է  1860-ական թվականներին, իսկ շինարարությունն ավարտվել է 1973-ին։ Շինության ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է։ Ամենափրկիչը կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ։ 1882 թվականին Ձիթողցյանների միջոցներով հյուսիսային ճակատին կից կառուցվել է փոքրիկ գավիթ։ Եկեղեցուն կից գործել է նաև հայկական ծխական դպրոց։ Դպրոցի շենքը քանդվել է խորհրդային տարիներին։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Գյումրի) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ս. Գրիգոր եկեղեցի

Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է: 13-րդ դարում կառուցվում են համալիրի գլխավոր եկեղեցին ու գավիթը: Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ժամատուն-եկեղեցի

Ժամատուն-եկեղեցին կրում է Միքայել հրեշտակապետի անունը։ Ժամատունը կառուցվել է տեղական սև սրբատաշ քարով։ Ժամատունը հայտնի է նաև «Պլպլան ժամ» անունով շնորհիվ իր շողշողացող թիթեղյա գմբեթի։ Եկեղեցին օծվել է 1886 թվականին Վրաստանի հույն-ռուսական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Պողոսի կողմից։ 1920 թվականին խորհրդային կարգերի հաստատումից հետո ժամատունը փակվել է։ 1980-ականներին ծառայել որպես հայ-ռուսական բարեկամության թանգարան։ 1988 թվականի երկրաշարժից կառույցը վնասվել է և ոչնչացել են ցուցադրության նմուշները։ 1997 թվականին ժամատունը դարձել է Սուրբ Միքայել հրեշտակապետի անվամբ ռուսական ուղղափառ եկեղեցի։

Դե եսիմ...: Գյումրու Սբ. Միքայել հրեշտակապետի եկեղեցի. Պլպլան ժամ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով