Երեկ գնացել էինք Գեղարքունիքի մարզ Ծաղկունք գյուղ մեզ հետ էին եկել մայրենիի, մաթեմատիկայի, բնագիտության և երգի ուսուցիչները: Գնացինք Ծաղկունքի դպրոց երգ պար արեցինք, ընկերացանք նրանց հետ և մեզ իրենք թխվածքաբլիթներ էին հյուրասիրում: Հետո բարձունք հաղթահարեցինք, այնտեղ կար եկեղեցի, որի անունը Սուրբ Սարգիս էր և գտնվում էր սար վրա: Եկեղեցում մոմ վառեցինք,երգեր երգեցինք և Հայր Մերը արտասանեցինք: Եկեղեցու բակում խաղեր խաղացինք գնդակով, սեղանի խաղեր: Խաղալու ժամանակ գնդակը սարից ընկավ և մենք վազեցինք , բայց չհասանք և գնդակը անցավ մտավ մի մարդու գերեզման, մենք հանեցինք և շարունակեցինք խաղալ: Նկարվեցինք  քարերի վրա: Շատ հետաքրքիր անցավ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով