• Ստուգում և քննարկում ենք ֆլեշմոբի առաջադրանքները:
  • Ստուգում ենք կիրակնօրյա մտավարժանքի առաջադրանքները:
  • Կարդում ենք ճամփորդության նախագիծը, կատարում նախապատրաստական աշխատանքը, հրապարակում ենք բլոգում:

Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի որոշմամբ այդ տանը հիմնադրվեց Ե.Չարենցի տուն-թանգարանը, որն իր դռները բացեց ժողովրդի առջև 1975թ. հունվարին: 1987-ին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց:

Ե.Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Թանգարանում պահում-պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ`   անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր կապված Չարենց մարդու, քաղաքացու, Մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ:
Թանգարանը իր հիմնական առաքելությունից բացի կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի  օրեր, փառատոներ և այլն: Չարենցի տուն-թանգարանը համայն հայության ամենանվիրական վայրերից է:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով