Տիեզերքն անունն է այն ամենի,ինչի մասին  մենք գիտենք: Այն ամփոփում է իր մեջ Երկրի վրա գոյություն ունեցող ամեն բան՝ մանրագույն փոշեհատիկից մինչև հսկա լեռները:

Տիեզերքն առաջացել է արտառոց վիթխարի պայթյունից , որին ասում են Մեծ Պայթյուն: Տիեզերագնացները ենթադրում են , որ այն եղել է մոտ 13,7 միլիարդ տարի առաջ:Պայթյունն ամեն բան նետել է ամենատարբեր ուղղություններով: Սկզբում այն եղել  է միասին խիտ ու փոքր <<փաթեթավորված>>: Ժամանակի ընթացքում Տիեզերքը լայնացել է՝ հասնելով ներկայիս վիճակին, որը գրեթե դատարկ մի տարածություն է:

Տիեզերքը շրջապատում է ողջ Երկիրը և օդից այն կողմ է: Երկրի վրա շրջապատված ենք օդով, բայց եթե բարձրանանք , օրինակ՝ բարձր սարի գագաթ, կամ ինքնաթիռով թռչենք ամպերից վեր, կիմանանք , որ բարձրանալիս օդի խտությունը անընդհատ նվազում է, վերջում էլ օդը լրիվ անհետանում է: Համարում են, որ ծովի մակարդակից մոտ 100կմ բարձր արդեն Երկրամերձ Տիեզերքն է:  Այն հիմնականում դատարկ է, բայց կան այնպիսի հետաքրքիր բաներ, ինչպիսիք են ՝ մոլորակները, աստղերն ու գալակտիկաները: Այն մարդկանց, ովքեր ճամփորդում  են Տիեզերքում, ասում են տիեզերագնաց:

Մեզ ամենամոտ աստղը Արևն է: Գրեթե բոլոր աստղերն այնքան հեռու են , որ երկնքում ասես լուսատու կետ լինեն: Միայն արևն է այսքան խոշոր երևում, որովհոտև այն շատ ավելի մոտ է մեզ:Արևը չլիներ, Երկրի վրա կյանք չէր լինի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով