Գոյություն ունի ձիու 160 ցեղատեսակ:

Ձիերի մոտ զարգացած են բոլոր հինգ զգայարանները՝ տեսողության, լսողության, հոտառության, համի եւ շոշափելիքի: Ձիերի աչքերն ավելի մեծ են, քան կենդանիների մեծ մասի մոտ, դրանք կարող են շրջվել իրարից անկախ: Ձիու տեսադաշտը գրեթե ամբողջական շրջան է, նա կարող է առանց գլուխը թեքելու տեսնել, թե ինչ է կատարվում իր թիկունքում, բացի այդ լավ են տեսնում մթության մեջ: Նրանք, ինչպես եւ մարդիկ աշխարհը գունավոր են տեսնում, բայց տարբերում են միայն երկու գույն՝ կարմիրն ու կապույտը:

Ձիերը կարողանում են կանգնած քնել, եթե վզի համար հենարան ունեն:

Բոլոր կենդանիների միջից ամենամեծ աչքերն ունեն ձիերը:

Ձիերը կարող են իրենց ականջները պտտել 180 աստիճանով օգտագործելով տասը տարբեր մկաններ:

Ձիերի տարիքը կարելի է որոշել ատամներին նայելով:

Ամենաերկար ապրած ձին ապրել է 62 տարի, նրա անունն է Օլդ Բիլլի՝ Ծեր Բիլլի:

Նորածին ձիերը կարող են քայլել ծնվելուց անմիջապես հետո:

Ձիու մեջ ոսկորներն ավելի քիչ են, քան մարդկանց մոտ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով