Առաջադրանք՝

1. Ի՞նչ պատմամշակութային հուշարձաններ կան Հրազդանի կիրճում։

Հրազդան գետի կիրճում են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոցը, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):

Կիրճում կառուցված կարկառուն բերդերից է Պահլավունիների հիմնած Բջնի բերդը (10-11-րդ դար), որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։

Հրազդանի ափին է Արզնի առողջարանը, Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները: Հրազդանի վրա են կառուցված Հաղթանակի (1945թ.), Հրազդանի Մեծ (1956թ.), Նուռնուսի (1981թ.), Դավթաշենի (2000թ.), Կարմիր (1679թ., Երևան) կամուրջները: Կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է:

2. Տեղեկություններ հավաքիր Հրազդանի կիրճի Մեծ կամուրջի մասին։

Հրազդան գետն Արաքսի ձախ վտակն է: Հնում այն անվանվում էր նաև
Զանգու։ Այն սկիզբ է առնում Սևանա լճից և հոսում է հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ: Գետն ունի 141 կմ երկարություն և
անցնում է Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով,
այնուհետև՝ Արարատի մարզով և լցվում Արաքս գետը։

Հրազդանի մեծ կամուրջ (Կամուրջ Հրազդան, ժողովրդական լեզվում՝ Կիևյան կամուրջ), կամարային կամուրջ Երևանում՝ Հրազդան գետի վրա։ Միացնում է Լենինգրադյան փողոցը Կիևյան փողոցին՝ Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանները՝ ապահովելով քաղաքի կենտրոնի ու Հյուսիսային շրջանների կապը Աջափնյակի և Աշտարակի մայրուղու հետ։ Գործարկվել է 1956 թվականին[2]։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով