Մեկ և յոթ


Ես մի տղա գիտեի, որ յոթ տղա էր: Ապրում էր  Հռոմում, անունը Պաոլո էր, նրա հայրը տրամվայի վարորդ էր:
Նա նաև ապրում էր Փարիզում, անունը Ժան էր, և նրա հայրն աշխատում էր  ավտոմեքենաների գործարանում:
Նա նաև ապրում էր Բեռլինում, այնտեղ անունը Կուրտ էր, և նրա հայրը թավջութակի պրոֆեսոր էր:
Նա նաև ապրում էր Մոսկվայում, անունը Յուրի էր, ինչպես Գագարինինը, և նրա հայրը քարտաշ էր  ու մաթեմատիկա էր սովորում:
Նա նաև ապրում էր Նյու Յորքում, անունը Ջիմի էր, և նրա հայրը բենզին էր վաճառում:
Քանիսի՞ն թվեցի: Հինգին: Մնաց երկուսը:
Մեկի անունը Չու էր, ապրում էր Շանհայում, և նրա հայրը ձկնորս էր: Վերջինի անունը Պաբլո էր, ապրում էր Բուենոս Այրեսում, նրա հայրն էլ ներկարար էր:
Պաոլոն, Ժանը, Կուրտը, Յուրին, Ջիմմին, Չուն և Պաբլոն յոթն էին, բայց միևնույն է` նույն տղան էին, որը ութ տարեկան էր, արդեն գրել- կարդալ գիտեր և կարողանում էր հեծանիվ  քշել` առանց ղեկը բռնելու:
Պաոլոն սևահեր էր, Ժանը` շիկահեր, իսկ Կուրտը շագանակագույն մազեր ուներ, բայց նրանք նույն երեխան էին: Յուրին ճերմակ մաշկ ուներ, Չուի մաշկը դեղին էր, բայց նրանք նույն տղան էին: Պաբլոն իսպաներեն էր  կինոնկարներ դիտում, Ջիմմին` անգլերեն, բայց նրանք նույն տղան էին և նույն լեզվով էին ծիծաղում:
Այժմ յոթն էլ մեծացել են և այլևս չեն կարող պատերազմել, որովհետև յոթն էլ նույն մարդն են: 

Ճերմակ — շատ սպիտակ

Քարտաշ-քար տաշող

Շիկահեր-շեկ մազեր ունեցող

Սևահեր-սև մազեր ունեցող

 

Պարզ բառեր-տղա, յոթ, մեկ, անգլերեն,ղեկ,լեզու,մազ:

 

Բարդ բառեր- ավտոմեքենա, թավջութակ, սևահեր, շիկահեր,քարտաշ,կինոնկար,ձկնորս

 

Ածանվացոր բառեր — շագանակագույն:

 

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

 

Արևամուտին-արեգակի մայր մտնելը

 

Պարզ բառեր-վանդակ,առյուծ,ավազան,ընձուղտ,տուն,աշխարհ,ճամփորդել, տեղ

 

Բարդ բառեր-  արևամուտ, կեսօր

 

Ածանցավոր բառեր-,կենդանաբանական:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով