Մեսրոպ Մաշտոց եւ Կորյուն»

Մեսրոպ մաշտոց

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 5,6 մետր է։

Կորյուն

Կորյուն (380 — 450), հայ պատմիչ, վարդապետ, թարգմանչաց շարժման գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից։

«Արգիշտի Առաջին»

Արգիշտի արքայի արձան, գտնվում է Երևանի Էրեբունի համայնքում, Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում։ Տեղադրվել է 2002 թվականին։ Ճարտարապետ՝ Էդուարդ Բարոյան
Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

Հուշարձանը կառուցված է տուֆից և բազալտից։

 

«Գարեգին Նժդեհ»

Գարեգին Նժդեհի հուշարձան, հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձան Երևանում։ Գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգում։ Հուշարձանը տեղադրվել է 2016 թվականի մայիսի 25-ին, պաշտոնական բացումը կատարվել է նույն տարվա մայիսի 28-ին։

Քանդակագործներ՝ Գագիկ Ստեփանյան
Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան

Արձանն ունի 5 մետր 70 սանտիմետր բարձրություն։

 

«Արամ Մանուկյան»

Արամ Մանուկյանի հուշարձան, Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արամ Մանուկյանին նվիրված հուշարձան Երևանում։

Հուշարձանի տեղադրման մասին որոշումը Երևանի քաղաքապետարանը կայացրել է 2017 թվականի փետրվարի 13-ին կայացած Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը 2017 թվականի հունիսի 19-ին Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի բաց մրցույթ է հայտարարել, որի արդյունքում մրցութային հանձնաժողովը 2017 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած նիստում հաղթող է ճանաչել ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած աշխատանքը։

Հուշարձանը տեղադրվել է Հանրապետության հրապարակի մոտ՝ Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում։ Հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականին, որին մասնակցել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը։

Քանդակագործ՝ Դավիթ Մինասյան

«Վիլյամ Սարոյան»

Վիլյամ Սարոյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2008 թվականին:

Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի
Ճարտարապետներ` Ռուբեն Հասրաթյան, Լևոն Իգիթյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 3,2 մետր է, քաշը` 500 կգ։ Արձանը ներկայացնում է Սարոյանին 54 տարեկանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով