Բջնի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում։Բջնին գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Հրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Նախնիների մի մասն այստեղ են հաստատվել 1915-1920 թվին հին Բայազետի Արծափ գյուղից, Վանից և Պոլսից։ Վերջին շրջանում մեծ թափով գյուղում զարգանում է զբոսաշրջությունը՝ ՄԱԿ-ի և համայնքի ջանքերով կառուցվել է թանգարան, իսկ արևային մարտկոցների շնորհիվ տեղադրվել է լուսավորություն ամրոցի պարիսպների մոտ,որը գիշերային ժամերին մեծ շուք է հաղորդում նրան։ Գործում են հյուրատներ և հանգստյան գոտիներ։ 2016թ-ին գյուղի տուրիզմը զարգացնելու նպատակով նորոգվել է ճանապարհները։ Բջնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով