1.Ի՞նչ շերտերից է կազմված Երկիրը:

Երկիրը կազմված է միջուկից, միջնապատյանից և երկրակեղևից։

2.Ի՞նչ է քարոլորտը:

Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:

Ո՞ր պատասխանն է ճիշտ.
1. Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
ա) հարթակներում բ) երկրածալքերում

2. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
ա) նստվածքային բ) բազալտային գ) գրանիտային

Լրացրեք նախադասությունները:
1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում են երկրածալքեր :
2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմական տեսակ՝մայրցամաքային և օվկիանոսային:
3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են գործող  հրաբուխներ :
4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի վերնակենտրոն (էպիկենտրոն):
5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են բացարձակ բարցրություն:

Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է:
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ:
3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում:
4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով:
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով