• Քննարկում, ստուգում ենք առաջադրանքները:
  • Մենակ կամ ընկերախմբով «Հրեղեն ձին» բարբառային գրքից մեկ հեքիաթ եք ընտրում:
  • Հեքիաթը փոխադրում եք գրական հայերեն (արևելահայերեն):

    Գյուլսինամը

Հին ժամանակով գելնի չելնի՝ մե հեր, մե աղջիկ։ Աղջիկն ամեն օր կերթա ջրի, մե կուշ կգա, կհիջնի էտու գլխին։Մե օր, երկու օր, երրորդ օրվան կգա,կասա․
— Հայրիկ, ինչքան կեթամ ջրի, կե կուշ կգա, կհիջնի իմ գլխին, կծլվլա կեթա։
Հերն կասա․
— Էգուց էլ, որ գա կհիջնի, ասա․ <<Կուշ ջան, ի՞նչ կա, ի՞նչ ա գուզես>>։
Առաոտն աղջիկը կերթա ջրի,կուշ էլի կգա, կասա․
— Ի՞նչ կա, կուշ ջան, ի՞նչ ա գուզես։
Կուշն կասա․
— Դու շատ անբախտ աղջիկ կելնես։
Աղջիկն կգա հորն կասա։ Էտ օր գիշեր հեր ու աղջիկ մե յողան, մե ջեջիմ կըվերուն, էտ գեղից կքոչին։Շատ կեթան, քիչ կեթան, էտ էլ իրանք կիմանան, կեթան ռաստ կգան մռ գեղի, էտ դռանը կկպնին, էն դռան բոլորն էլ փակ կելնեն։Հեր ու աղջիկ կկպնի մե դռան, էտ դուռը կբացվի, աղձիկը ներսկմտնի, դուռը կփակվի։ Հերը կմնա դուրս, աղջիկը ներս։ Հերն կասա․
— Գնա՛ աղջիկ ջան էտ էլ քո բախտն էր։
Աղջիկն էստեղ կմտնի, էնտեղ եկել կտենա մի կույր տղա նստած ա մեանկյուն։Աղջիկը յոթ տարի կպահա էտ տղուն։Օրերից մե օր բոշա կգա բան ծախելու, էտ աղջիկն բոշի աղջկան կվերուիրան ծառա։ Բոշի աղջիկն ամեն օր կեթա  առուտուր անելու։ Մե օր էլ աղջիկն բոշի աղջկան կթողա տուն, ինքը կեթա բազար առուտուր անելու։ Մինչև իրա գալն, էտ տղու աչքերը կբացվեն, էտ տղեն կասա բոշի աղջկան․
Հը՞ աղջի՛կ, էս յոթ տարի սու՞ ես ինձ պահել։
Աղջիկը կասա․
— Չէ՛ մե հատ էլ ծառա ունեմ, ուղարկել եմ բազար։
Աղջիկը բազարից կգա տուն, կտենան՝ էտ տղա աչքերը բացվել ա, էտ էլ բայց արդել ուշ գելնի։
Օրերից մի օր էլ տղեն կեթա բազար առուտուր անելի, իրա կնգան հասա․
— Ի՞նչ կուզես։
Աղջիկը կասա․
— Ասեղ, մատնոց․․․
Ծառային կասա․
— Դու ի՞նչ կուզես։
Ծառան կասա․
— Դդմենի։
Տղեն բազարից կառնի բոշի աղջկա ուզածները, դդմենին կմոռանա, ճամփին էլի ետ կդառնա, որ գա առնի։ Դդմենի ծախողը կասա։
— Էս ո՞վ ա կուզա, էսի դարդ ունեցող կուզա, որ դդմենին կտաս իրան, ինքը իրա դարդը կպատմա,վերջում կասա․ <<Դդմենի, ե՞ս պայթիմ, թե՞ դու>>, դու կասես․ <<Դդմենի՛ն>>։
Տղեն կբերա կտա աղջկան, ինքը կմտնի դռան հեըև։ Աղջիկը բոլորդարդը կպատմա, կպրծնի, վերջում կասա․
— Դդմենի, ես՞ պայթիմ, թե՞ դու։
Տղեն դռան հետևից կասա․
— Դդմենի՛ն։
Էստեղ իրար կհասկանան։Տղեն վոշի աղջկան կթողա, Գյուլսինամին կառնի։ Բոշի աղջկան էլ կանեն իրանց ծառա։
Երկնքիչ երեք պնձոր ընկավ, մեկը՝ պատմողին,մեկը՝ գրողին մեկն էլարար աշխարհին։

 

Գյուլսինամը  (փոխադրած ձևով)

Լինում է չի լինում մի հայր ու աղջիկ են լինում։ Աղջիկը ամեն օր գնում է ջրի մի թռչուն կգա կնգնի գլխին։ Մի օր, երկու օր, երորրդ որ կգա ու կասի։

—Հայրիկ ինչքան գնում եմ ջրի մի թռչուն կգա կնգնի գլխիս, ծլվլում գնում է։

Հայրն ասաց։

—Վաղն էլ, որ կգա կնգնի ասա Թռչուն ջան ինչ կա, ի՞նչ ես ուզում։

Առավոտը աղջիկը գնում է ջին թռչունը էլի գալիս է։

—Ինչ կա թռչուն ջան, ինչ ես ուզում։

Թեչունն ասում է։

—Դու շատ աանբախտ աղջիկ ես։

Աղջիկը գնում է հորն ասում։ Այդ օր գիշերը հայրն ու աղջիկը մի անկողին, բռդե գործվածք են վերցնում ու էտ գյուղից գնում են։ Շատ կգնան քիչ կգնան դա իրանք գիտեն։ Գնում են հանդիմում են մի գյուղի։Էս դռնին են կպնում էն դռնին են կպնում բոլորն էլ փակ են լինում։ Հայրն ու աղջիկը կպնում են մի դռան, այդ դուռը բացվում է բացվում է, աղջիկը ներս է մտնում դուռը փակվում է։ Հայրը ուրն է մնում աղջիկը ներսը։ Հայրն ասում է։

Գնա՝ աղջիկ ջան, էտ էլ քո բախտն էր։

Աղջիկն էստեղ, էնտեղ է, մտնում մեկել տեսնում մի կույր տղա նստած մի անկյունում։ Աղջիկը յոթ տարի պահում է այդ տղային։ Օրերից մի օր մի մուրացկան է գալիս բան ծախելու ։ Այդ աղջիկը մուրացկանի աղջկան վերցնում է իրեն ծառա։ Մուրացկանի աղջիկը ամեն օր գնում է առևտուր անելու ։ Մի օր էլ աղջիկը մուրաացկանի աղջկան թողնում է տանը ինքը գնում է շուկա առևտուր անելու։ Մինջև իր գալը այդ տղու աչքերը բացվում են այդ տղան ասում է մուրացկանի աղջկան

-հը աղջիկ այս յոթ տարի դու ես ինձ պահել։

Աղջիկն ասում է

-Չէ մի հատել ծառա ունեմ ուղարկել եմ շուկա։

Աղջիկը շուկաից գալիս է տուն տեսնում է այդ տղու աչքերը բացվել են բայց տղան մուրացկանի աղջկա հետ է, աղջիկը զարմանում է։ Բայց արդեն ուշ է լինում։

Օրերից մի օր էլ տղան գնում է շուկա առևտուր անելու , իր կնոջը հարցնում է։

-Ինչ կուզես։

Աղջիկը ասում է

-Ասեղ, մատանի

ծառաին ասում է դ

-Դու ինչ ես ուզում։

ծառան ասում է դդմենի

Տղան շուկայից առնում է մուրացկանի աղջկա ուզածները և ետ վերադառնալու ճանապարհին հիշում է, որ մոռացել է դդմենին ետե վերադառնում որպեսզի գնի։ Դդմենի վաճառողը ասում է

Այս ով է ուզել, նա դարդ ունեցող է ուզել։ Դդմենին կտաս նրան նա կսկսի իր դարդը պատմել, վերջում ասելու է Դդմենի ես պայթեմ թե դու դուել կասես դդմենի

Տղան բերում է տալիս աղջկան մտնում դռան հետև։ Աղջիկը բոլոր դարդերը պատմում է վերջում ասում

-Դդմենի ես պայթիմ թե դու

տղան դռան հետևից ասում է

-Դդմենի

Այսեղ իրար հասկանում են։ Տղան մուրացկանի աղջկան թողնում է և ամուսնանում Գյուլդինամի հետ։ իսկ մուրացկանիաղջկանել վերցնում իրենց համար ծառա

Երկնքից երեք խնձոր ընկավ, մեկը պատմողին, մեկը գրողին, մեկնել արար աշխարհինց

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով