Ողջույն ես Կարինան եմ: Մենք ընկեր Հեղինեի հետ միասին երկու օրով գնացել էինք Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղ : Սկզբում այցելեցինք դպրոց, ծանոթացանք , բարեկենդանի խաղը խաղացինք: Այնտեղ բավականին շատ ձյուն էր եկել:  Սահեցինք  սահնակներով, խաղացինք ձնագնդիկ, այնքան էինք թավալվել ձների մեջ, որ թրջվել էինք :

Ես և Սիլվին հյուրընկարել ենք Լիլիթի  տանը և խաղացել ենք Մաթեմատիկական լոտո, Մոնոպոլիա և այլն: Մեզ Լիլիթենց տանը շատ լավ ընդունեցին և մենք հարցազրույց  վարցրինք  Լիլիթի տատիկց:  Նա մեզ պատմեց գյուղի մասին, պատմեց շատ հետաքրքիր պատմություններ: Մենք հենց իրենց տանն էլ գիշերեցինք: Նրանք Ֆրանսիայից եկած հյուր ունեին և նա ինձ և Սիլվիին նվերներ նվիրեց՝  Էյֆելյան աշտարակի հուշանվեր:Հաջորդ օրը մենք կատարել ենք Ղափամայի  ծեսը  :

Ես իմ օրերը Զովաբերում շատ լավ եմ անցկացրել և այս ճամփորդությունից վերադարձել եմ մեծ տպավորություններով: Ես սիրով կրկին կմասնակցեմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով