Մի քանի օր առաջ դասարանով գնացել էինք Լուսիկ Ագուլեցու տուն- թանգարան: Ես իմացա , որ Լուսիկ Ագուլեցին եղել է նկարիչ, իսկ նրա ամուսինը եղել է քանդակագործ:Այնտեղ կար Լուսիկ ագուլեցիու քանդակը, որը հենց իր  ամուսինն էր  քանդակել:   Լուսիկ Ագուլեցու տարբեր երկրներից բերված ծաղկամանները բոլորն էլ թանգարանում էին: Նրանց հյուրասենյակի պատից կախված էին տարբեր զենքեր, հետաքրքիր ձեռնափայտ կար, որը նաև սուր գործիք էր դառնում: Նրա սենյակում իր ձեռքով կարված տարազներն էին: Նա միայն տարազ էր հագնում:  Պատերին կախված էին նրա նկարած նկարները:Այնտեղ տեսանք նաև հարյուրամյա թթենու ծառ: Տուն -թանգարանի կողքը կար սրճարան: Շատ հետաքրքիր էր Լուսիկ Ագուլեցու մասին բոլոր պատմածները, և ավելի հետաքրքիր էր, որ այդքան բան տեսանք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով