Հայկական առաջին պետական կազմավորումները․ Արատտա։ Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է։ Այն գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27դդ․։ Այդ մասին իմանում ենք Միջագետքի հարավում բնակված շումերների արձանագրություններից։

Արատտայի արքան միաժամանակ երկրի հոգևոր առաջնորդն էր՝ քրմապետը։ Քրմապետ-արքան երկրի կարևորագույն հարցերը քննարկում էր Ավագների ժողովում, որը նման էր այսօրվա խորհրդարանին։ Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը։ Նա իմաստության և ջրերի աստված Հայայի որդին էր։

«Արմենիա» անվան հնագույն հիշատակությունները։ Օտար լեզուներում Հայաստանն ամենից ավելի ճանաչված է Արմենիա անվամբ։ Այդ անվան հնագույն վկայությունները վերաբերում են Ք․ա․ 24-23 դարերին։

Հայասա թագավորությունը։ Ք․ա․ 25-23 դդ․ Հայաստանի արևմուտքում բնակվում էին խեթերը։ Նրանք հայերին ազգակից հնդեվրոպական ժողովուրդ էին։ Մեր երկիրը կոչում էին Հայասա, որը խեթերեն նշանակում է «հայերի երկիր»։

Նաիրի երկիրը։ Ք․ա․ 13-10 դդ․  Վանա լճի ավազանում բազմիցս հիշատակում են Նաիրի երկիրը։ Նաիրի երկրի բազմաթիվ արքա-առաջնորդներ դաշինք էին կնքել ընդհանուր թշնամու՝ Ասորեստանի դեմ պայքարելու համար։ Ասորեստանյան արձանագրություններում Նաիրին հիշատակվում է իբրև «ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք՝ զորավոր պարիսպներով»։ Ք․ա․ 9-րդ դարում Նաիրին արդեն հանդես է գալիս որպես մեկ միասնական պետություն։

Հայկազունիների Արարատյան թագավորությունը։ Ք․ա․ 9-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի կենտրոնում և հյուսիսում հիշատակվում է մեկ այլ մեծ պետություն՝ Ուրարտուն։ Դա Հայկի սերունդների՝ Հայկազունիների ստեղծած Արարատյան թագավորությունն էր։ Թագավորության կենտրոնն Արարատյան դաշտում էր։

Ասորեստանյան աղբյուրներում առաջին անգամ՝ Ք․ա․ 859 թ․, որպես Ուրարտուի արքա հիշատակվում է Արամը՝ Արամու։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ նա ամենաքաջ և հզոր Հայկազունիներից էր։ Հերոսաբար մարտնչել է ասորեստանյան զորքերի դեմ և դուրս քշել Հայաստանից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով