Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց  աշխարհի 4 կողմերի, Հյուսիս, Հարաֆ, Արևելք և Արևմուտք։ Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

Արտաշես 1-ը նշանակեց իր մերձավորներին: Ավագ որդի Արտավազդին նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար: Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիսայինը` Զարեհ որդուն, հարավայինը` իր դայակ Սմբատ Բագրատունուն: Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայր Մովսես Խորենացին հիշատակում է որպես «այր իմաստուն և բանաստեղծ» իսկ Մաժանին, արքան դարձրեց քրմապետ:

Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը Ք.ա. 185 թ.: Մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում:

Արտաշատում կառուցվեց մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները:

Կառուցվեցին ճոպ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշատը դարձավ ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկն աշխարհում: Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով: Սիրելի արքային են նվիրված «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» ասքերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով