Հարցեր և առաջադրանքներ.

1. Ինչու՞ Տիգրան 2-ին չհաջողվեց Մեծ Հայքին միացնել Փոքր Հայքը:
Որովհետև Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին:

2. Ո՞վ էր Միհրդատ 6-ը, ի՞նչ ծրագիր ուներ նա:
Միհրդատ 6-ը Պոնտոսի թագավորն էր։ Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք:

3. Ե՞րբ է կնքվել հայ-պոնտական դաշինքը: Ի՞նչ նպաստեց այդ դաշինքի կնքմանը: Ինիո՞վ է այն ամրապնդվել:
Ք․ա․ 94թ. դաշինք են կնքում Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին: Դաշինքի կնքմանը նպաստեց երկու երկրների նույն շահերը։ Դաշինքը ամրապնդվեց Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հայ- պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:
Ք.ա. 93թ. հայ-պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան։ Ըստ պայմանավորվածության` Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը:

5. Ո՞ր դեպքերից հետո և ե՞րբ սկսվեց հայ-պարթևական պատերազմը:
Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

6. Ներկայացրեք հայ-պարթևական պատերազմի արդյունքները: Ի՞նչ տիտղոս սկսեց կրել Տիգրան Մեծը:
Հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլ նաև ստեղծեց մի տերություն։ Տիգրան Մեծը սկսեց կրել «Արքայից արքա» տիտղոսը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով